ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ստորագրվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին փաստաթղթեր

Ստորագրվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին փաստաթղթեր
14.10.2016 | 10:32

Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժժովը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող Լրացուցիչ արձանագրություն: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին Համաձայնագիրը:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ